Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհրդարան է ներկայացրել օրինագիծ, որը թույլ կտա իրականացնել Եվրամիության հետ նոր համաձայնագիրը և նախարարներին լայն լիազորություններ կտրամադրի Բրյուսելի հետ հետագա մերձեցման համար՝ հայտնում է The Guardian-ը։ Միևնույն ժամանակ փաստաթուղթը չի նախատեսում երկրի վերադարձը ԵՄ միասնական շուկա, մաքսային միություն կամ Եվրամիության կազմ։               
 

Ճապոնացիները դեմ չեն գահին կնոջ տեսնել

Ճապոնացիները դեմ չեն գահին կնոջ տեսնել
04.05.2019 | 19:50

Ճապոնիայում հարցվածների 80 տոկոսը դեմ չէ Քրիզանթեմի գահին կնոջ տեսնել՝ ըստ Kyodo գործակալության հարցման տվյալների։ Չնայած Ճապոնիան պատմության ընթացքում 8 կայսրուհի է ունեցել, 1947-ին ընդունված օրենքով նախատեսվում է գահը փոխանցել միայն արական սեռի ներկայացուցիչներին։


Նորընտիր կայսր Նարուհիտոն և նրա կինը՝ Մասակոն, միայն մեկ դուստր ունեն՝ 17-ամյա Այկոն և գործող օրենսդրությամբ՝ Նարուհիտոյի գահը կժառանգի կամ եղբայրը՝ Ակիսինոն, կամ նրա որդին:

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ